Արցախի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանը հրավիրել է հանրահավաք, որի ընթացքում նա ասաց, որ լուրջ խնդիր կա, եթե շարունակեն այս կերպ, կարող են դառնալ փախստական։
«Երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանն 86․ 600 ք/կմ տարածք ունի, որտեղ և ընդգրկված է Արցախը, դա «իր հողն է»։ Ես այդ մասին երկու տարի է խոսում եմ, ներկայացնում եմ խնդիրները և ասում, թե ինչպես պետք է լուծենք դրանք։ Բոլորն այստեղ նստած ասում են՝ այն մեկը Նիկոլի մարդն է, այն մեկն ասում է՝ եկել է՝ սրան փրկի, կամ ասում են՝ պայքարենք մինչև վերջ, բայց չեն ասում ինչի համար։ Մեզ պայքար պետք չէ, մեզ պետք է արարել, ապրել և լինել պաշտպանված։ Ես ձեզ բոլորիդ խնդրում են, անձրև է, թե այլ բան, մենք պարտավոր ենք կանգնել այստեղ, բարձրացնել խնդիրները և լուծում ստանալ, հակառակ դեպքում՝ եթե մենք հավաքվել ենք հավաքվելու համար, որ հետո թողնենք գնանք, մենք ոչնչի չենք հասնելու։
Ես թվարկեմ մի քանի կետերը, որոնք հարյուր օրում պետք է կատարենք։
Առաջին․ մեր պաշտպանությունը, հստակ, պրոֆեսիոնալ բանակ։
Երկրորդ․դեմոգրաֆիա
Երրորդ․ թոշակառուների խնդիրը լուծել, սոցիալական խնդրից դուրս բերել»։
Սամվել Բաբայանն ասաց որ բոլորի հետ հանդիպել է, բոլորը տեղյակ են իր հինգ կետից, սակայն մանրամասն այս հանդիպմանը չի բարձրաձայնի, որ հակառակորդին լսելի չդառնա իրենց պլանների մասին։
«Ինձ պաշտոնը չի հետաքրքրում, ես գալիս եմ ձեզ ծառայելու, անկեղծ ձեզ ծառայելու, հնարավորություն կստեղծվի, կծառայենք ձեզ, և երկիրը կտանենք ճիշտ ճանապարհով, երկիրն ապագա կունենա, կլինի հայկական, կլինի անկախ, և ապահան կլինիօ մեր ձեռքեչում, ոչ թե թշնամու»։