ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին արտահանձնելու՝ Դամասկոսի պահանջները:
Կրեմլի խոսնակին խնդրել են մեկնաբանել սիրիական SANA գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանից «վստահությունը վերականգնելու համար» պահանջել են Բաշար ալ Ասադի արտահանձնումը:
«Ես դա չեմ մեկնաբանում»,-պատասխանել Է Պեսկովը: