Հետևեք մեզ։

Հնարավոր է՝ Մոսկվայի դատախազությունը քրգործ հարուցի բլոգեր Արսեն Մարկարյանի դեմ

15:46, 29 հունվար 2025
Հնարավոր է՝ Մոսկվայի դատախազությունը քրգործ հարուցի բլոգեր Արսեն Մարկարյանի դեմ

 

Հնարավոր է՝ քրեական գործ հարուցվի բլոգեր Արսեն Մարկարյանի դեմ, ով կոչ է արել հարձակվել ռուսների վրա անօդաչու թռչող սարքերի միջոցով, հայտնում է Մոսկվայի քաղաքային դատախազությունը իր թելեգրամյան ալիքում։


«Մոսկվայի դատախազությունը հայտնաբերել է տեսահոլովակ, որը պարունակում է հարցազրույց բլոգեր Արսեն Մարկարյանի հետ, որի ընթացքում վերջինս, հաստատուն դիրքորոշում ունենալով ահաբեկչության գաղափարախոսության վերաբերյալ, հրապարակային կոչեր է անում ահաբեկչական գործունեության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։


Նշվում է, որ դատախազության հետաքննության նյութերն ուղարկվել են քննչական մարմին՝ «Արսեն Մարկարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցով որոշում կայացնելու համար՝ ՌԴ ՔՕ 205.2 հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչեր)։ 

Վերլուծական