Հետևեք մեզ։

«Մոնա Լիզա» կտավը կտեղափոխվի, այն տեսնելու համար Լուվրի այցելուները ստիպված կլինեն հավելյալ վճարել

15:57, 29 հունվար 2025
«Մոնա Լիզա» կտավը կտեղափոխվի, այն տեսնելու համար Լուվրի այցելուները ստիպված կլինեն հավելյալ վճարել

Լուվրը կենթարկվի լայնածավալ վերակառուցման։ Վերակառուցման ընթացքում Լուվրի ամենահայտնի կտավներից Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավը կտեղափոխվի մեկ այլ սենյակ, որտեղ այն հնարավոր կլինի տեսնել թանգարանի ողջ հավաքածուից առանձնացված և առանձին վարձավճարով։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ կտավի դիմաց։

Նշվում է նաև, որ թանգարանի մուտքը և ելքը բեռնաթափելու նպատակով այն կունենա երկրորդ մուտք։ Նոր մուտքի նախագիծը կմշակվի միջազգային ճարտարապետական մրցույթի արդյունքում։

Ֆրանսիայի նախագահը հաղորդել է, որ վերանորոգման աշխատանքները կտևեն մոտ հինգ տարի, Լուվրը այցելուների համար իր դռները կբացի ոչ ուշ, քան 2031 թվականին։

Վերլուծական