Հետևեք մեզ։

Lուծարված բանկը որևէ առնչություն չունի ո՛չ գործող «Արդշինբանկ»-ի, ո՛չ էլ «Արդշինինվեստբանկ»-ի հետ․ ԿԲ

17:34, 29 հունվար 2025
Lուծարված բանկը որևէ առնչություն չունի ո՛չ գործող «Արդշինբանկ»-ի, ո՛չ էլ «Արդշինինվեստբանկ»-ի հետ․ ԿԲ
Կենտրոնական բանկը հաղորդագրություն է տարածել նախորդ հաղորդագրության վերաբերյալ․ «ՀՀ կենտրոնական բանկի մամլո հաղորդագրության հետ կապված մամուլում շրջանառվող ապատեղեկատվությունը բացառելու նպատակով հարկ ենք համարում հստակեցնել, որ ԿԲ կողմից հրապարկված՝ «Արդշինբանկ լուծարվող բանկ» ԲԲԸ լուծարվող բանկը լուծարված և գործունեությունը դադարած համարելու մասին հաղորդագրությունը վերաբերում է 2003 թ-ին բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչված «Արդշինբանկ» ԲԲԸ լուծարմանը: 
 
 
Lուծարված բանկը որևէ առնչություն չունի ո՛չ գործող «Արդշինբանկ» ՓԲԸ հետ, ո՛չ էլ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ (նախկին «HSBC բանկ Հայաստանի»-ի) հետ»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները