Սիրիայի նոր իշխանությունները Ռուսաստանին խնդրել են հանձնել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին: Սիրիայի նոր վարչակազմը այս պահանջը ռուսական կողմին է փոխանցել երեկ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի` Դամասկոս կատարած այցի ընթացքում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նոր վարչակազմը նաև փոխհատուցում է խնդրել Ռուսաստանից, գրել է սիրիական «Սանա» գործակալությունը: Նշվում էր, որ ռուսական պատվիրակության այցի ընթացքում կարևորվել է «Ռուսաստանի դերը սիրիայի ժողովրդի հանդեպ վստահությունը վերականգնելու հարցում՝ կոնկրետ միջոցառումների միջոցով, ինչպիսիք են փոխհատուցումը, վերակառուցումը և վերականգնումը»: