Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սարիկ Մինասյանը, ով այդ պաշտոնում նշանակվելուց հետո ՔՊ–ին անդամակցելու դիմումը գրպանը դրած հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ ու «դուխով» մտավ քաղաքապետարան, հիմա ակտիվորեն պատրաստվում է մարտին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրություններին։ Irakanum.am–ի աղբյուրների փոխանցմամբ Մինասյան Սարիկը գիտակցելով, որ չնայած փրայմերիզի արդյունքներով ինքն հաղթել է ՔՊ–ականներին, բայց նույն այդ կուսակցությանն անդամակցելով որեւէ շանս չունի այս ընտրություններում, հետևաբար որոշել է «շյուստրիություն» անել։ Մինասյանը ակտիվորեն շփվում է Գյումրին մեկ ամսից ավելի «անտեր» թողած ու մինչ այժմ որևէ հոդաբաշխ բացատրություն չտված նախկին քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հետ։ Ավելին, Սարիկ Մինասյանը Վարդգես Սամսոնյանի քրոջը ՝ Հասմիկ Սամսոնյանին, Գյումրու քաղաքապետարանում աշխատանքի է ընդունել, նշանակելով կառույցի բաժնի պետերից մեկի ժամանակավոր պաշտոնակատարը։
Այս հանգամանքն առաջացրել է տեղի ՔՊ–ականների դժգոհությունը, որին ի պատասխան Մինասյանն Սարիկ ասել է, թե Հասմիկ Սամսոնյանն իր ընկերոջ քույրն է, բացի այդ Վարդգես Սամսոնյանն էլ առաջիկա արտահերթ ընտրություններում իրեն օգնելու է։ Կայքը տեղեկացել է, որ այդ հարցը քննարկվել է օրեր առաջ ՔՊ–ականների մասնակցությամբ ճաշկերույթի ժամանակ, որին ներկա են եղել Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, պատգամավորներ Էմմա Պալյանն ու Կարեն Սարուխանյանը, ինչպես նաև Աննա Հակոբյանի ազգական Վահագն Մկրտչյանը, որին ևս Մինասյանը աշխատանքի է ընդունել քաղաքապետարանում և Երևանից թիմակիցների հետ հաց ուտելու համար Գյումրի հասած վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, օրեր առաջ քաղաքապետարանում պաշտոնի նշանակված Քնարիկ Հարությունյանն ու Արթուր Պապիկյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։