Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքը, պարզվել է, ոչ թե անզգուշաբար առաջացած հրդեհ էր, այլ հրկիզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրկիզել էին Կոտայքի մարզում և Երևանում հայտնի տեխսպասարկման կետերից մեկը և ժամանած հրշեջ-փրկարարները տեղում հայտարարել էին հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան։
Կայքի տեղեկություններով՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել ու ոստիկանություն է տեղափոխել Հայաստանում ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող մի գործիչ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին քաղաքական այդ գործիչի և նրա հետ եղած ևս 2 անձի ինքնությունները չի բացահայտվում։
Կոտայքում տեխսպասարկման կետը հրկիզելու համար «Զվարթնոց»-ից ոստիկանություն է տեղափոխվել քաղաքական գործիչը․ shamshyan.com
19:30, 29 հունվար 2025