Հետևեք մեզ։

Պակիստանում տղամարդը սպանել է իր 14-ամյա դստերը՝ TikTok տեսանյութի պատճառով

20:41, 29 հունվար 2025
Պակիստանում տղամարդը սպանել է իր 14-ամյա դստերը՝  TikTok տեսանյութի պատճառով

Պակիստանի բնակիչը սպանել է իր 14-ամյա դստերը, քանի որ վերջինս իր տեսանյութերը տեղադրել է TikTok սոցիալական ցանցում, հայտնում է Express Tribune-ը՝ հղում անելով ոստիկանությանը։

Ըստ ոստիկանության հաղորդագրությունների՝ գործը սկզբում դիտարկվել է որպես չբացահայտված սպանություն այն բանից հետո, երբ աղջկա հայրը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել՝ անհայտ անձանց կողմից աղջկան սպանելու մասին:

Սակայն հանցագործության վայրից հետաքննությամբ ու ապացույցներ հավաքելուց հետո ոստիկանությունը սկսել է կասկածել ընտանիքի անդամներին։

14-ամյա պակիստանցի ամերիկուհի աղջկա սպանությունը հանգեցրել է նրա հոր և հորեղբոր ձերբակալությանը, որոնք խոստովանել են, որ ծրագրել են սպանությունը սոցիալական ցանցերից օգտվելու պատճառով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները