Հետևեք մեզ։

Ես եղել եմ և կմնամ ՀՀ քաղաքացի, հանգի՛ստ եղեք. Գևորգ Կոստանյան. «Ժողովուրդ»

08:23, 30 հունվար 2025
Ես եղել եմ և կմնամ ՀՀ քաղաքացի, հանգի՛ստ եղեք. Գևորգ Կոստանյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 27-ին հրապարակվեց, որ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը դարձել է ՌԴ քաղաքացի: Սակայն Կոստանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, որ չի փոխել իր քաղաքացիությունը:

 

Տեղեկացնենք, որ ըստ «Հետք»-ի՝ 2013-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել եւ 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գևորգ Կոստանյանն ասաց, որ ինքը չի դարձել ՌԴ քաղաքացի:

 

«Խելագարության կանխավարկածով առաջնորդվելը խելամիտ չէ: Ես շարունակում եմ մնալ ՀՀ քաղաքացի, պահպանել եմ ու պահպանելու եմ իմ քաղաքացիությունը: Եթե լրատվամիջոցներն իմ անուն ազգանունը ընտրողների ռեգիստրում չեն գտել, թող հարցնեն իշխանություններին՝ ինչու են հանել իմ անուն ազգանունը:

 

Ես եղել և մնում եմ ՀՀ քաղաքացի ու առաջարկում եմ սահմանափակվենք այսքանով, ես հարցազրույց չեմ տալիս»:

 

Ենթադրաբար, երբ ողջ աշխարհը (Ինտերպոլը՝ միջազգային ոստիկանությունը և ՌԴ իրավապահները) հրաժարվեց Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելուց՝ համարելով փաստարկները ապօրինի և քաղաքական, միայն ՀՀ իրավապահների կողմից նախկին դատախազը շարունակեց համարվել հետապնդվող: Հետևաբար ընտրական ցուցակները ՀՀ-ում մաքրվել են քաղաքական նպատակահարմարությամբ:

 

Իսկ միջազգային հետախուզման մեջ չգտնվող անձը կարող է գրանցվել ու բնակվել ցանկացած երկրում, ցանկացած հասցեում»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

Վերլուծական