Աննա Հակոբյանը որոշել է, որ «տգիտության ագրեսիվ հակաարշավը» հաղթահարել է: Նա գրել է.
«Աշխատանքային օրը սկսվում է, գնում եմ աշխատանքի ու մտածում, որ #կրթվելընորաձեւէ արշավի առաջին փուլը՝ տգիտության ագրեսիվ հակաարշավը հաջողությամբ հաղթահարված է։
Բայց տգիտությունը հզոր թշնամի է։ Ամենահզորը։ Մենք բոլորս նրա իշխանության տակ ենք, եւ ծառայում ենք նրան՝ յուրաքանչյուրս մեր տեղում եւ մեր չափով։
Ասածս ինչ է։ Տգիտության լուռ հակաարշավը դեռ պետք է հաղթահարել:
Ուշադրությամբ հետեւում եմ, թե իշխանական տարբեր օղակներն ինչպես են «տակից» ուշի ուշով հետեւում #կրթվելընորաձեւէ արշավի ընթացքին։
Մինչդեռ հանրային տիրույթում գտնվող օրակարգային այլ թեմաների ընբռնման մակարդակից, քննարկման որակից, առավելեւս՝ «ընդդիմության» մանիպուլացիաներից անկեղծորեն սրտնեղում են։ Սրտնեղելու է, բան չունեմ ասելու։
#կրթվելընորաձեւէ արշավի նպատակը նաեւ այս իրականությունը փոխելն է»: