Հետևեք մեզ։

Անցավ քո տխուր տոնը, անգամ Եռաբլուր չգնացի, որ ավելորդ մարդկանց չտեսնեմ, որ սուտ գեներալ ու գնդապետի չտեսնեմ. Կարին Տոնոյան

10:39, 30 հունվար 2025
Անցավ քո տխուր տոնը, անգամ Եռաբլուր չգնացի, որ ավելորդ մարդկանց չտեսնեմ,  որ սուտ գեներալ ու գնդապետի չտեսնեմ. Կարին Տոնոյան

Արցախի հերոս Մենուա Հարությունյանի մայրը, Կարին Տոնոյանը գրում է.

 

«Անցավ քո տխուր, շատ տխուր տոնը, իմ որդի- հայոց բանակ.... ես լռեցի այսօր, լռեցի մրմուռով, ատամներս կրճտացնելով, տանը փակվելով..... ոչ ոքի չուզեցի տեսնել..... անգամ Եռաբլուր չգնացի, որ ավելորդ մարդկանց չտեսնեմ, որ սուտ գեներալ ու գնդապետի չտեսնեմ....

 

Բայց չմտածես, թե խեղճի հուսահատություն է սա...... չէ, սա լռություն է փոթորիկից առաջ, ես դեռ կռվելու եմ քո շարքերում, որդուս արյունն աչքերումս, ու Արարատի պատկերը հոգուս մեջ...... 
       

Մենս, քո տոնը միայն հաղթանակով.... սպասիր»:

Վերլուծական