Հետևեք մեզ։

Նվիրվածություն ունենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացին․ Արարատ Միրզոյան

08:10, 30 հունվար 2025
Նվիրվածություն ունենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացին․ Արարատ Միրզոյան

«Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տնտեսական, տրանսպորտային ակտիվ համագործակցություն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև։ Այս մասին ԱԳՆ-ում Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետամուտ է լինելու խաղաղության օրակարգին։

«Դա վերաբերում է թե՛ խաղաղության պայմանագրին, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, թե՛ սահմանազատմանը (Ադրբեջանի հետ-խմբ․)։

Նույն հավատամքը և նվիրվածությունն ունենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացին»,-ասել է Միրզոյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները