«Արաբիկա» տեսակի սուրճի բորսայական գները շարունակում են ռեկորդներ սահմանել։ Սուրճի արժեքն առաջին անգամ գերազանցել է 8 հազար դոլարը՝ 1 տոննայի դիմաց։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նախորդ տարվա նոյեմբերին համապատասխան ցուցանիշը բարձրացել է ավելի քան 7 հազար դոլար, սեպտեմբերին՝ 6 հազար դոլար։
Բարձրանում է նաև «Ռոբուստա» տեսակի սուրճի գինը. դրա մարտյան ֆյուչերսների գինը 1 տոննայի դիմաց հասնում է մոտ 6 հազարի՝ 5 587 դոլարի: