Ռուսաստանի հավաքականի կազմում գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում են եղել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։
«Վթարված ինքնաթիռում եղել են մեր մարզիկներ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
52-ամյա Շիշկովան և 55-ամյա Նաումովը 1994 թվականի աշխարհի առաջնության հաղթողներ են, նրանք նաև զույգ չմուշկների աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիրներ են դարձել, Եվրոպայի առաջնությունում արժանացել են մեկ արծաթե և չորս բրոնզե մրցանակների և այլն։ Նրանք 1998 թվականից տեղափոխվել էին ԱՄՆ-ում։