Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ որդին իրեն համեմատում է Կիլիան Մբապեի հետ։
«Իմ որդին՝ Մատեոն, սիրում է Մբապեին։
Նա ասում է՝ հայրիկ, Մբապեն քեզնից լավն է, իսկ ես հարցնում եմ՝ ո՞վ է ավելի շատ գոլ խփել։
Դա զավեշտալի է»,- ասել է «Ալ Նասրի» հարձակվողը Էդու Ագիրեին տված հարցազրույցում։