Իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում մնում է անկայուն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը:
Նա նշել է, որ տարածաշրջանում առանցքային է մնում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստությունը։
«Հարավային Կովկասում լարվածությանը նպաստում են արևմտյան երկրների փորձերը՝ ամրագրելու իրենց ազդեցությունը տարածաշրջանում», - ասել է նա։