Հետևեք մեզ։

Վարչապետի ասածն է, որ որոշ պետությունների ձեռքին հայերի ցեղասպանությունը մանրադրամ է դարձել. Էկոնոմիկայի նախարար

13:27, 30 հունվար 2025
Վարչապետի ասածն է, որ որոշ պետությունների ձեռքին հայերի ցեղասպանությունը մանրադրամ է դարձել. Էկոնոմիկայի նախարար

Վերջին օրերին որոշ շրջանակների կողմից ակտիվորեն շրջանառվում է թեզ, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարահայերի հետ հանդիպմանը հրաժարվել է ցեղասպանության գաղափարից կամ կասկածի տակ է դնում դրա փաստը։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Սա բացարձակ սուտ է, կեղծիք և տարածողները նպատակ ունեն մարդկանց չիմացության և էմոցիաների վրա խաղալով քաղաքական դիվիդենտներ շահել, ինչն, իհարկե, բացարձակ անբարոյականություն է։

Իսկ ՀՀ վարչապետի ասածը պարզապես հետևյալն է, որոշ պետությունների ձեռքին հայերի ցեղասպանությունը մանրադրամ է դարձել, երբ անհրաժեշտ է՝ խոսում են դրա մասին, ընդունում բանաձևեր, երբ իրենց պետք չէ, չեն խոսում ու մեր հաշվին պայմանավորվում են Թուրքիայի հետ։
Հետևաբար ո՞րն է մեր հետևությունը։ Հետևությունը մեկն է. մենք ինքներս պետք է լուծենք մեր հարցերը բոլորի, այդ թվում մեր հարևանների հետ և չթողենք, որ այլոք մեր հարցերը, մեր ցավը դարձնեն մանրադրամ իրենց խնդիրները լուծելիս»,-գրել է նա։

 

Վերլուծական