Հետևեք մեզ։

Կդիմեմ Արցախի գործող նախագահին, որ այսօրվանից սկսվեն քաղաքական կոնսուլտացիաներ. Արցախի ԱԺ նախագահ

16:22, 15 մայիս 2023
Կդիմեմ Արցախի գործող նախագահին, որ այսօրվանից սկսվեն քաղաքական կոնսուլտացիաներ. Արցախի ԱԺ նախագահ

 

Ես երևի Արցախի միակ մարդն եմ, որ երբ հանրահավաքի են հրավիրում, գնում եմ: Այս մասին Արցախում Սամվել Բաբայանի կազմակերպած հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս ասաց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

 

«Մի առիթով ես ասել եմ, որ Արցախում չկան հայրենասեր մարդիկ, Արցախում կան 120000 հայրենապաշտ մարդիկ, որովհետև հայրենիքը պաշտողը կարող են այստեղ ապրել: Հայրենասեր մարդիկ այն արցախցիներն են, ովքեր ապրում են Արցախի սահմաններից դուրս և չեն մոռանում Արցախը:

 

Աշխարհում ապրում են մոտ 2 մլն արցախցիներ, բայց 120 հազարն ենք այստեղ: Ես ամեն ինչ անելու եմ, որ հասարակության մեջ բևեռներ չառաջանան: Եթե մենք հավատում ենք, որ այս սուրբ հողը պետք է պահենք հայկական, մենք պետք է լինենք համերաշխ և հանդուրժող: Եթե հանդուրժողականությունն ու համերաշխությունը լքի մեզ, մենք կորցնելու ենք Արցախը և դրա պատասխանատուները լինելու են ցանկացած հանրահավաքի առաջնորդներ: Ես առաջարկում եմ երկրի նախագահի առաջարկել Արցախում սկսել քաղաքական կոնսուլտացիաներ»,- ասաց Թովմասյանը:

 

Թովմասյանը հորդորեց հասարակության մեջ բևեռներ չստեղծել, միասին գործել:

 

«Այսօրվանից սկսում ենք քաղաքական կոնսուլտացիաներ, խնդրելու եմ գործող նախագահին, որպեսզի սկսի դրանք: Եթե դրանցից հետո Արցախյան քաղաքական ուժը, որը երկրորդն էր խորհրդարանում, չբավարարվի, դուք կարող եք սրանից ավելւ հուժկու հանրահավաքներ անեք և ասեք, որ համաձայն  չեք: Ես ծանոթ եմ Սամվել Բաբայանի ճանապարհային քարտեզին, ծանոթ եմ մյուս կողմի ճանապարհային քարտեզին, ո՞րն է իրատեսականը, դա մենք քննարկումների ժամանակ կանենք: Արցախը եղել է, կա ու լինելու է»,- ասաց Թովմասյանը: