Ես խնդրում եմ, որ մենք պատասխան ստանանք, «չէ»-ն էլ է պատասխան, «հա»-ն էլ է պատասխան: Այս մասին այսօր Ստեփանակերտում Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ դիմելով ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, ասաց Սամվել Բաբայանը:
«Պատասխան տվեք, որ հասկանանք, որ էս անձրևին մարդկանց չկանգնեցնենք, ասեք՝ չէ, ոչ մի բան չենք ընդունում, գնանք նոր ճանապարհով: Բոլորն էլ իշխանության մեջ եղել են, 23 տարում երկիրը բերել են էս վիճակին, ես չեմ եղել: Երեք տարի է՝ մենք երկու քաղաքական ուժով մտել ենք խորհրդարան, աշխատում ենք, մենք ձեզնից խնդրում ենք՝ երկու տարի էլ մենք կառավարենք, 100 օր, եթե վատ կառավարենք, մի հրամանով ազատում եք, եթե լավ ենք կառավարում, ապա կառավարում ենք: Ասեք՝ ոչ, չի լինում, մենք մեր քայլերը հասկանանք»,-ասաց Սամվել Բաբայանը:
Հիշեցնենք, որ հանրահավաքի ընթացքում ելույթ է ունեցել նար Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և հայտարարել, որ դիմում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին՝ քաղաքական ուժերի ղեկավարների հետ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու առաջարկով: