Եվրամիությունը երկարացրել է կազմակերպության 200 հոգանոց դիտորդական առաքելության մանդատը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
Համապատասխան որոշման տեքստը տեղադրվել է կազմակերպության կայքում։
Առաքելության բյուջեն 2025 թվականի փետրվարի 20-ից կհասցվի 44 միլիոն եվրոյի։
Նշենք, որ խնդրո առարկա առաքելության կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ ԵՄ անդամ 25 երկրներից և Կանադայից։