Հետևեք մեզ։

Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության հարցերով. Կոբախիձեն՝ Երևանում

14:44, 30 հունվար 2025
Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության հարցերով. Կոբախիձեն՝ Երևանում

Մեր երկրները կապված են երկարատև բարեկամության և գործընկերության կապերով: Սա վերաճել է նաև ռազմավարական գործընկերության մեր երկու երկրների միջև: Այդ մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Աշխարհը լի է մարտահրավերներով: Դրանք հաշվի առնելը խիստ կարևոր է և է՛լ ավելի է ընդգծում սերտ համագործակղության կարևորությունը: Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ ազգային շահերի պաշտպանության հարցերով: 

Վրաստանը միշտ արտահայտում է իր պատրաստակամությունը՝ իր նպաստը բերելու կայունությանը և խաղաղությանը տարածաշրջանում, որը նախապայման է տարածաշրջանի բարեկեցության, խաղաղության և կայունության համար: Մենք մեր լավագույն ջանքերը պատրաստ ենք ձեռնարկել այս ասպարեզում նաև հետայսու:

Շատ կարևոր է, որ հարգանք դրսևորենք ռազմավարական շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հանդեպ: Եվ այս առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բարեկամներին՝ պաշտպանելու համար մեր անձեռնմխելիությունը և ինքնիշխանությունն ամենաբարձր մակարդակներում»,- ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները