Թուրքիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԿԸՀ-ն:
Ըստ հայտարարության՝ երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին:
Նշենք, որ քվեատուփերի 100 տոկոս հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,35 տոկոսը, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45 տոկոսի աջակցությունը։