Թուրքիայում և թուրքական կառավարության մեջ չկա մարդ, ով դեմ է Հայաստանի հետ սահմանի բացմանը։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի Մեջլիսի նախկին պատգամավոր, Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի ներկայացուցիչ Կարո Փայլանը։
«Թուրքիայում գործարանները սպասում են, որ առևտուրը սկսեն, արդեն թուրքական ապրանքը Վրաստանից որոշ չափով Հայաստան գալիս է։ Նոր աշխարհագրություն մեջ պետք է իրավունք ունենաս, և դա կապահովի առևտուրը։ Ես իմացա, որ ցորենի 95 տոկոսը Ռուսաստանից է գալիս, այսքան կախված լինելը լավ բան չէ, երկրորդ՝ գազի 75 տոկոսը Ռուսատանից է։ Պետք է այս իրավիճակը մի փոքր փոխվի։ Եթե այս պայմանագիրը ստորագրվի, գազի 40 %-ն Ադրբեջանից կարող ենք առնել, 30 %-ը` Իրանից, 40 %-ն էլ` Ռուսաստանից։ Նույնն էլ ցորենը, կարող ենք 40 %-ը Թուրքիայից առնել, կամ այլ երկրներից, Հայաստանն էլ էլեկտրաէներգիա կարող է վաճառել։ Այս ամենի համար արգելք կա․ Հայաստան-Ադրբեջան խաղաղության արգելքը»,-ասում է թուրքիացի գործիչը։ Ինչու Հայաստանը Թուրքիայում ներդրում չանի և ինչու պետք է Թուրքերը Հայաստանում ներդրում չանեն»։
Նա հավելել է, որ ՀՀ տարածքը փոքր է, բայց «իրենց» բավարար է։