Հետևեք մեզ։

Տպավորություն էր` պատերազմը նոր է ավարտել անհայտների վերաբերյալ նոր-նոր աշխատանք է նախաձեռնվում. Տիգրան Աբրահամյանը`փակ հանդիպման մասին

18:21, 30 հունվար 2025
Տպավորություն էր` պատերազմը նոր է ավարտել անհայտների վերաբերյալ նոր-նոր աշխատանք է նախաձեռնվում. Տիգրան Աբրահամյանը`փակ հանդիպման մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

 

«ԱԺ փակ լսումների շրջանակներում մասնակցեցի անհետ կորած մեր հայրենակիցների հարցով քննարկմանը, որ շուրջ 5 ժամ տևեց` առանց ընդմիջման:

 

Անհետ կորած զինծառայողների հարազատները, իրավապաշտպանները բավականին փաստարկված զեկույցներ և հարցադրումներ էին նախապատրաստել, և շատ դիտարկումների վերաբերյալ համապատասխան կառույցները կամ ասելիք չունեին կամ դրանք ակնհայտորեն չէին բավարարում թեմայի գլխավոր շահառուներին:

 

Առավելագույնը, ինչ արձագանքում էին տարբեր կառույցների ղեկավարները, ներկայացվող փաստերի, խնդիրների առնչության լրացուցիչ ճշտումներ անելն էր կամ նոր հանձնարարականների մասին հավաստիացումները:

 

Տպավորություն էր ստացվում, որ կարծես պատերազմը նոր է ավարտել և անորոշությունների ու անհայտների վերաբերյալ նոր-նոր աշխատանք է նախաձեռնվում, այն էլ լավատեսություն չներշնչող խոստումներով:

 

Մի խոսքով, ծանր մթնոլորտ, մեծաթիվ մտահոգություններ, խնդիրներ և վերջը չերևացող գործընթաց:

 

Միակ բանը, որ այդ ընթացքում անընդհատ մտքիս էր` անհետ կորած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների ծանր հոգեվիճակն ու ապրումներն էին, որոնցից շատերի հետ վաղուց շփումներ ունեմ ու նրանց ամուր կամք, համբերություն և ուժ եմ ցանկանում, որպեսզի այս դժոխային փուլը հաղթահարեն ու իրենց համառ ջանքերը նպատակին ծառայեն` հասարակական մեծ սատարմամբ ու մասնակցությամբ»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները