Հետևեք մեզ։

1.5-ամյա երեխան այրվածք է uտացել եռացրած ջրnվ լցված թեյնիկը անզգnւշաբար իր վրա շրջելու հետևանքով

18:44, 30 հունվար 2025
1.5-ամյա երեխան այրվածք է uտացել եռացրած ջրnվ լցված թեյնիկը անզգnւշաբար իր վրա շրջելու հետևանքով

Հունվարի 28-ին  արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի գյուղերից մեկի տանը թեյը վրան թափելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ստորին վերջույթի շրջանում առաջին, երկրորդ և երրորդ աստիճան, 4 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ «Այրվածքաբանական ազգային կենտրոն» է տեղափոխվել մի երեխա։

Օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 1,5 տարեկան տղա է, ում առողջական վիճակը միջին ծանրության է:

Աղբյուրի տեղեկություններով՝ երեխայի ծնողները ոստիկաններին հայտնել են, որ երեխան այրվածքը ստացել է եռացրած ջրով լցված թեյնիկը անզգուշաբար իր վրա շրջելու հետեւանքով:

Վերլուծական

Ամենաընթերցվածները