Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Ամբողջ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը համամարդկային խնդիր է, որը ամեն երկիր իր առջև դնում է և ճանաչում է։ Դա տարբեր երկրների խնդիրն է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը չպետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Դա եղել է, և մենք դրա պտուղները հիմա քաղում ենք։ Ինչքա՞ն կարելի է ապրել այդ սին հույսերով, անիրատեսական իղձերով, որ ինչ-որ մի օր Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը կամ կատարելու է ռեպարացիաներ: Եթե մենք դրա համար ենք ապրում ՀՀ- ում, կներեք, բայց ես համաձայն չեմ»,-ասել է նա։