Վրաստանի Ախալցիխե քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Տեղի բնակիչներից մեկը Hayastan.news-ին պատմեց, որ մոտ մեկ ժամ առաջ պայթյունի ուժգին ձայն է լսվել։ Կարճ ժամանակ անց պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի սուպերմարկետներից մեկի երկրորդ հարկում։ Դեպքի վայր են ժամանել իրավապահներն ու հրշեջ փրկարարները, ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։ Թե ինչն է պայթյունի օատճառը, դեռևս հայտնի չէ։
Ախալցիխե քաղաքում պայթյուն է տեղի ունեցել
20:51, 30 հունվար 2025