Հետևեք մեզ։

Մաhացած տղային մատանին են գողացել, 200 հատ 500 դրամանոցները, գիշերը շուկայում եմ աշխատում, որ մի կտոր հաց ունենամ․ Արմավիրում կողոպտել են միայնակ կնոջ բնակարանը․ shamshyan.com

20:58, 30 հունվար 2025
Մաhացած տղային մատանին են գողացել, 200 հատ 500 դրամանոցները, գիշերը շուկայում եմ աշխատում, որ մի կտոր հաց ունենամ․ Արմավիրում կողոպտել են միայնակ կնոջ բնակարանը․ shamshyan.com
Հերթական բնակարանային գողությունն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ջրարփի գյուղում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված գյուղի բնակիչ 70-ամյա Սիրուն Տոնեյանը առավոտյան գիշերային աշխատանքից հետո գալիս է տուն և տեսնում, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են միայնակ բնակվող կնոջ տան պատուհանի երկաթե ճաղավանդակը, մտել տուն և այնտեղից հափշտակել գումար և ոսկյա զարդեր։

Կինը պատմել է․ ««Մեյմանդարի» շուկայում եմ աշխատում ու գիշերը այնտեղ «սմենի» եմ եղել։ Առավոտյան հարևանս զանգեց, բա հասի տուն, տես՝ ինչա եղել։ Եկա տեսնեմ՝ փորձել են մուտքի դռան բռնակը կոտրել ու ներս մտնել, բայց չի հաջողվել ու լուսամուտով են ներս մտել։ Միայնակ ապրող կին եմ, որդիս տարիներ առաջ ՌԴ-ում մահացել է, մի հատ լավ մատանի ուներ, դա են գողացել, 200 հատի չափ 500 դրամանոց մետաղադրամներ էի հավաքել, դրանք են գողացել, մի 300 հազարին մոտ գումար և ևս մի քանի ոսկյա զարդ։ Հիմա ոստիկանությունը աշխատում է ու հույս ունեմ, որ կգտնեն էդ գողին կամ գողերին։ Բայց մեկ է՝ զարմանում եմ, ոնց կարող են մտնել իմ նման խեղճ ու կրակ ապրող տատիկի տուն։ Միայնակ ապրող կին եմ, օգնող չունեմ, ամբողջ գիշեր գնացած եմ լինում, որ մի կտոր հաց ունենամ։ Բա դա անելու բան է, որ արել են»։

Հարևաններն էլ, ովքեր հրաժարվեցին տեսախիցկի առաջ խոսել, ասում էին․

«Մարդ ինչ աստիճանի ստոր լինի, որ մենակ ապրող կնոջ տունը թալանի։ Էս խեղճ կինը, որ հիմա պետք է նստեր տունը ու թոշակով ապրեր, ոչ մի օգնող չունի։ Տղան մահացել է ու էդ տականքներն անգամ հանգուցյալի ոսկյա մատանին են գողացել։ Անգամ հույս էլ չունենք, որ ոստիկանները կբացահայտեն։ Թե՛ մեր, թե՛ կողքի գյուղերում էնքան գողություն եղավ, էդ որը բացեցին, որ սա էլ բացեն»։


 

Վերլուծական

Ամենաընթերցվածները