Հետևեք մեզ։

Ավարտվել է Վրաստանի վարչապետի այցը Հայաստան

21:06, 30 հունվար 2025
Ավարտվել է Վրաստանի վարչապետի այցը Հայաստան

Ավարտվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի այցը Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարությունը։


Վրաստանի վարչապետին Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ճանապարհել է իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանը։


Այցի շրջանակներում տեղի է ունեցել Վրաստանի և Հայաստանի Հանրապետության վարչապետների հանդիպումը, որից հետո տեղի է ունեցել երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը նախագահել են Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը։


Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին վրացական պատվիրակության բարձր մակարդակի հյուրընկալության համար։


«Մեզ համար շատ կարևոր է Հայաստանի հետ մեր գործընկերության և բարեկամության հետագա խորացումը։ Հանդիպում ունեցանք վարչապետ Փաշինյանի հետ, որտեղ խոսեցինք երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում և աշխարհում ընթացող գործընթացների մասին. Տնտեսական հարաբերությունների խորացումը նույնպես հիմնական առաջնահերթություններից է։  Մեր առաջնահերթությունը առկա ռեսուրսների առավելագույն օգտագործումն է, և դրա համար ամեն ինչ արվելու է»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները