Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի և ԴԱՀԿ նախկին ղեկավար Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Անահիտ Թումանյանի, Գայանե Մազմանյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները»,- ասվում է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունում։