Փորձ է արվում ներկայացնել, թե ինքն ու ընտանիքը դադարել են սովորական սնունդ օգտագործել։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, թե այդ նպատակով է հրապարակել ձվածեղ պատրաստելու տեսանյութը։
«Ժողովուրդ, աշխարհի բոլոր առաջնորդները հաց ուտում են՝ անկախ նրանից՝ ինչ բարդիրադարձություններ են երկրում»,- ասել է Փաշինյանը և նշել նաև, որ եղել է՝ շաբաթով հաց չի կերել։
«Ես 2020-ի նոյեմբերին մեկ շաբաթ միայն ջուր եմ խմել, 2021-ին` ի հիշատակ մեր նահատակների մի շաբաթ հաց չեմ կերել»,- ասել է նա։