Հետևեք մեզ։

Մինսկի խումբը կորցրել է իր գործունեության առարկան և ենթակա է վերացման. Զախարովա

10:28, 31 հունվար 2025
Մինսկի խումբը կորցրել է իր գործունեության առարկան և ենթակա է վերացման. Զախարովա

ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր աշխատանքը 2022 թ․ փետրվարին ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների մեղքով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նրանք հրաժարվել են ՌԴ-ի հետ շփումներից, չեղարկել են նախկինում նախատեսված բոլոր միջոցառումները և չեն բարձրաձայնել պատճառները։ Դրանով էլ ամեն ինչ ավարտվել է»,- հայտարարել Է Զախարովան։

Զախարովան նշել է՝ Մինսկի խումբը կորցրել է իր գործունեության առարկան։

«Այն, ըստ երևույթին, ենթակա է վերացման, նման հասունացած միջոցը կոչված է նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված հարաբերությունների կարգավորմանը։ Ես դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները