Հետևեք մեզ։

Ցեղասպանությունն անժխտելի է, մեր ինքնության մասին է, այն իմ, ձեր արյան մեջ է. Նիկոլ Փաշինյան

11:29, 31 հունվար 2025
Ցեղասպանությունն անժխտելի է, մեր ինքնության մասին է, այն իմ, ձեր արյան մեջ է. Նիկոլ Փաշինյան
Ցեղասպանությունն անժխտելի է ու մեր ինքնության մասին է, Ցեղասպանության հարցն անքննելի է և անժխտելի։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
 
«Դա ուզելով-չուզելով չէ, չկա նման ուժ, որ դա անի, ժխտի, դա իմ, ձեր բոլորի արյան, երակների մեջ է, դա մեր ինքնության մաս է։ Դա ի՞նչ խոսույթ, է, ո՞ւմ ենք ինչ ուզում ապացուցել։ Զարմանալ կարելի է, թե ինչպես որևէ մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունն ուրանալու մեջ, երբ նա այդ երևույթի մասին խոսելիս ասում է` ցեղասպանություն, այլ ոչ թե այլ բառեր է օգտագործում դա նկարագրելիս»,– ասել է նա։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները