Հետևեք մեզ։

Ավանի հոգեկան առողջության կենտրոնում 30-ամյա տղամարդ է մահացել

11:43, 31 հունվար 2025
Ավանի հոգեկան առողջության կենտրոնում 30-ամյա տղամարդ է մահացել

Հունվարի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ավանի հոգեկան առողջության կենտրոն»-ում տղամարդ է մահացել։

Shamshyan.com-ը հաղորդում է, որ ստիկանության Ավանի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Ղ-ն է, ով հունվարի 23-ից «սուր աֆեկտիվ համախտանիշ» ախտորոշմամբ նշված վայրում ստացիոնար բուժման մեջ է գտնվել։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները