Հետևեք մեզ։

Մենք ԵԱՏՄ-ում մեզ վատ չենք զգում. Նիկոլ Փաշինյան

11:48, 31 հունվար 2025
Մենք ԵԱՏՄ-ում մեզ վատ չենք զգում. Նիկոլ Փաշինյան

 

Շատ անկեղծ պետք է ասեմ, որ մենք Եվրասիական տնտեսական միությունում մեզ վատ չենք զգում: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է «Լուրեր»-ը։

«Ավելին, մենք շահագրգռված ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու, բայց մյուս կողմից` մենք չենք կարող չնկատել մեր ժողովրդի առնվազն որոշակի և շատ շոշափելի հատվածի ձգտումները` Հայաստանի ապագայի համար ձևավորել ընտրանքներ, տարբերակներ:

Այսօր շատ կարևոր փուլ է, որ մենք մեր երկրի ռազամավարական ապագայի մասին խոսենք: Բայց այդ ռազմավարական ապագայի մասին խոսակցությունը չի կարող տեղի ունենալ, եթե ընտրանք չկա, և մեր բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությունը նաև դրա համար է, որովհետև երբ որ ընտրություն չկա, ստացվում է, որ մտածելու անհրաժեշտություն էլ չկա առանձնապես»,- նշեց վարչապետը:

«Մենք աջակցել ենք, որ Իրանի և ԵԱՏՄ հարաբերություններում զարգացումներ լինեն»,- անդրադառնալով ԻԻՀ-ԵԱՏՄ հարաբերություններին՝ ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները