Հետևեք մեզ։

Եթե Մինսկի խմբի ֆորմատն Ադրբեջանին խանգարում է, որ կոնֆլիկտ ստեղծի, ի՞նչ իմաստ ունի լուծարումը. Նիկոլ Փաշինյան

11:58, 31 հունվար 2025
Եթե Մինսկի խմբի ֆորմատն Ադրբեջանին խանգարում է, որ կոնֆլիկտ ստեղծի, ի՞նչ իմաստ ունի լուծարումը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը համաձայն է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, եթե Երևանն ու Բաքուն նույն նպատակի համար են դա անում՝ խաղաղության համար։ Այսօր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Եթե դա նշանակում է խաղաղություն, մեր ինչի՞ն է պետք Մինսկի խումբը, բայց եթե ֆորմատն Ադրբեջանին ինչ-որ ձևով խանգարում է, որ ինքը կոնֆլիկտ ստեղծի, ի՞նչ իմաստ ունի լուծարումը, այսինքն՝ եթե լուծարումն Ադրբեջանի համար նշանակում է կանաչ լույս Հայաստանի դեմ տարածքային նոր պահանջներ ձևավորելու համար»,- նշեց Փաշինյանը։

 

Ըստ Փաշինյանի՝ կան նման կասկածներ, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը։

 

«Դա ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով Հայաստանի շուրջ 60 տոկոսն անվանում է Արևմտյան Ադրբեջան, նման խոսույթ օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունն առնվազն 60 տոկոսով»,-ասաց նա։

Վերլուծական

Ամենաընթերցվածները