Հետևեք մեզ։

Փաշինյանն ասում է՝ եթե քաղաքացին երեխային ուղարկել է ֆուտբոլի, ըմբշամարտի, պարի․․․ այդ ծախսերի համար կարող է հետ ստանալ 100 հզր դրամ կրեդիտը, ՊԵԿ-ն ասում է՝ այդ ծախսը չի փոխհատուցվում

12:41, 31 հունվար 2025
Փաշինյանն ասում է՝ եթե քաղաքացին երեխային ուղարկել է ֆուտբոլի, ըմբշամարտի, պարի․․․ այդ ծախսերի համար կարող է հետ ստանալ 100 հզր դրամ կրեդիտը, ՊԵԿ-ն ասում է՝ այդ ծախսը չի փոխհատուցվում
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Գալստյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր մամլո ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը և ՊԵԿ-ի պաշտոնական տեղեկատվությանը։
 
«Նիկոլ Փաշինյանը ասում ա, որ քաղաքացիները սոցիալական ծախսերի փոխհատուցում կստանան հայտարարագիր լրացնելուց հետո, եթե երեխան գնացել ա․ «Ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, բռնցքամարտի, պարի, նկարչության, լեզվի կուրսերի․․․»։
 
Հիմա նայենք, թե ի՞նչ ա ասում ՊԵԿ-ը (սքրին)։ Պաշտոնական ապատեղեկատվության «նուրբ արվեստը»։ Մի նմանատիպ պատմություն էլ առողջապահական ծախսերի «վերադարձն ա»»,- գրել է օգտատերը և հրապարակել ՊԵԿ-ի տարածած համապատասխան տեղեկատվությունը։
 
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր մամլո ասուլիսում ասել է․ «Այն ծախսերը, որ քաղաքացին օրինակ, արել է երեխային մանկապարտեզ տալու համար, որոշակի ատամնաբուժական ծառայություններ է ստացել, որի մի մասը չի փակվում ապահովագրական ընկերության կողմից, երեխային ուղարկել է ֆուտբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, բռնցքամարտի, պարի, նկարչության, երեխայի համար վճարել է, օրինակ, քոլեջի ուսման վարձ, բուհի ուսման վարձ, հանրային դպրոցում դասագրքի վարձակալության վճար է վճարել,  այդ բոլոր ծախսերի համար նա կարող է հետ ստանալ այդ կրեդիտը»։
 
May be an image of text

Վերլուծական

Ամենաընթերցվածները