Հետևեք մեզ։

Ալիևի` ՀՀ ստացած զենքը հետ ուղարկելու պահանջի, Վրաստանի հետ սահմանազատման և ԿԲ նախկին նախագահի մասին, որը դեսպան է (տեսանյութ)

16:10, 31 հունվար 2025

Բանակ ունենալը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է: Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Hayastan.news-ի հարցինծ թե ընդունելի է, թե ոչ Ալիևի այն պահանջը, որ Հայաստանը պետք է վերադարձնի Հայաստան առաքված զենքերը:

«Արդյո՞ք մենք ունենք տարածքային պահանջներ մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ։ Ոչ, մենք չունենք տարածքային պահանջներ մեր հարևաններից որևէ մեկի նկատմամբ։ Ավելին՝ ես հրապարակային ասել եմ, և ևս մեկ անգամ պաշտոնապես արձանագրում եմ, որ ՀՀ բանակի միակ խնդիրը ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է և անվտանգությունը։ Ուրիշ խնդիր Հայաստանի բանակը չունի և չի ունենալու։

 

Հիմա հարց, կան տարածքներ, որոնք ՀՀ 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ են, բայց Հայաստանի վերահսկողության ներքո չեն հիմա։ Նշանակու՞մ է իմ ասածը արդյոք, որ Հայաստանի բանակը պատրաստվում է հարձակվել ու ռազմական ճանապարհով վերականգնել ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածքներում մեր ինքնիշխանությունը վերականգնելու խնդիր լուծել։ Ոչ, չի նշանակում դա։ Հայաստանի բանակը նման խնդիր չունի և չի ունենալու, ինչու՞, որովհետև մենք արդեն ունենք սահմանազատման ստորագրված վարվերացված դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, որը պարտադիր փաստաթուղթ է և Հայաստանի, և Ադրբեջանի համար: Այնտեղ ասվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման բազային սկզբունքը Ալմա Աթայի հռչակագիրն է»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

 

Ճշտող հարցին՝ հիմա Հայաստանի համար ընդունելի է զենքի վերադարձի պահանջը, թե ոչ, Փաշինյանն արձագանքեց. «Գիտեք, եթե եթե ես մտնեմ այո թե ոչի մեջ, նշանակում է ես քննարկում եմ այս հարցը: Այդ հարցը ես չեմ քննարկում, ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը ունի սեփական զինված ուժեր ունենալու իրավունք և սեփական քաղաքացիների արտաքին անվտանգությունը ապահովելու պարտականություն»:

 

Վերլուծական