Հետևեք մեզ։

Չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից. եթե ասեմ՝ անկլավ չկա, դա ՀՀ-ում քրեական պատասխանատվության հիմք է. Փաշինյան

13:38, 31 հունվար 2025
Չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից. եթե ասեմ՝ անկլավ չկա, դա ՀՀ-ում քրեական պատասխանատվության հիմք է. Փաշինյան

Մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից այս պատճառով (ցույց է տալիս Արծվաշենի մակետը - խմբ.): Եթե ես ասեմ, որ անկլավ չկա, դա ՀՀ-ում քրեական պատասխանատվության հիմք է, որովհետև ՀՀ-ն ունի ինքնիշխան տարածք՝ ի դեմս Արծվաշենի, որից մենք չենք կարող հրաժարվել: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է «Լուրեր»-ը։

«Անկախ նրանից՝ Ադրբեջանը բարձրացնում է, թե չի բարձրացնում անկլավի թեմա, մենք ենք բարձրացնում անկլավի թեմա, եթե որոշենք, ուզենանք, չենք կարող չբարձրացնել: Այդ թեման անխուսափելիորեն լինելու է մեր քննարկումների տիրույթում, և ամեն մեկս մեր փաստարկներով գնալու ենք:

Այսինքն՝ եթե տեսականորեն մենք ուզենանք, որ Ադրբեջանը որևէ ձևով չառնչվի այս հարցի հետ, դրա գինն այն է, որ ասենք՝ մենք այս հարցը հանում ենք: Բայց ո՞վ կարող է և ո՞նց կարող է այս հարցը հանել: Ով կարող է ՀՀ որևէ ինքնիշխան տարածքի հարց հանի: Եվ երբ այդ հարցը չենք հանում, այդ հարցն ինքնաբերաբար բերում, անկլավի թեման դնում է բանակցային սեղանի շուրջ:

Բանակցային սեղանի շուրջ ոչ ոք չի կարող ոչ մեկի բերանը փակել, և բանակցությունն ընդհակառակը դրա համար է, որ խոսեն, փաստարկները դնեն իրար դեմ»,- ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները