Հետևեք մեզ։

Օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ նամակների շատ մեծ հոսք եղավ, այդ նամակներից եմ իմացել, շատ եմ անհանգստացել. Փաշինյան

14:13, 31 հունվար 2025
Օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ նամակների շատ մեծ հոսք եղավ, այդ նամակներից եմ իմացել, շատ եմ անհանգստացել. Փաշինյան

Կառավարությունը նախաձեռնել է օդի աղտոտվածության խնդրի լուծման ուղղությամբ ակտիվ քայլեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օդի հետ կապված խնդրով աշխատանքային խումբ է ձևավորվել։ Ես հանձնարարական եմ տվել, որ շատ ինտենսիվ աշխատեն փոխվարչապետը, շրջակա միջավայրի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը։ Իսկապես, այդ խնդրի վերաբերյալ նամակների շատ մեծ հոսք եղավ։ Ես անկեղծ եմ ասում, այդ նամակներից եմ իմացել այդ խնդրի մասին։ Շատ եմ անհանգստացել»,- ասաց Փաշինյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները