Շրջանը բոլորիդ է հայտնի, բայց ամսաթիվը չեմ հիշի, ամսաթիվը չեմ հիշի, խոսակցություն է գնացել տեքստի մասին, բայց x պահի հարց է ծագել՝ էս ո՞ւմ տեքստն է, ինչ-որ մեկը ստորագրելո՞ւ է էդ տեքստը, թե չի ստորագրելու, ո՞վ ա ստորագրելու, էս ի՞նչ տեքստ ա, ո՞ւմ համար ա, և եղել է արձագանք Լեռնային Ղարաբաղից, որ չէ, մենք չենք պատրաստվում, սա հայտնի չէ՝ ում տեքստն է, ում ստորագրությունն է լինելու այդ տեքստի տակ։
«Հետո եղել է, որ չգիտենք, չենք կարա ասել, էս ում տեքստն է։ Բա եթե դուք չեք կարա ասեք՝ սա ում տեքստն ա, մենք ինչ առնչություն ունենք դրան։ Մեզ՝ Հայաստանին, ինչ-որ բան առաջարկվում է, չէ, ձեզ ինչ-որ բան առաջարկվու՞մ է, չէ, դե մենք ինչ կապ ունենք, դուք ինչ կապ ունեք։ Հաջորդիվ այդ տեքստը հայտնվում է կայքում որպես ԼՂ փաստաթուղթ։ Ես ցանկացել եմ ճշտել՝ սա ում տեքստն է և ինչ առնչություն ունի մեզ հետ։ Ո՞վ է գրել, ում համար։ Ձեզ էդ տեքստը որևէ մեկն առաջարկո՞ւմ է։ Չէ։ Սա է եղել այդ խոսակցությունը, որից հետո այն հրապարակվել է»,- այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արցախի Հանրապետությունը լուծարելու փաստաթուղթն անձամբ խմբագրելու մասին հարցին։