Հետևեք մեզ։

ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածվող ֆիլմի հատվածին

16:10, 31 հունվար 2025
ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածվող ֆիլմի հատվածին

Սոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ ներկայացվում են իբր գործող զինվորականների մասնակցությամբ խիստ դատապարտելի, իրականության և բանակի հետ աղերս չունեցող տեսարաններ, -այս մասին հայտնում է ՊՆ-ն:

 

«Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նմանօրինակ ֆիլմերն ու  սերիալները չեն արտացոլում զինված ուժերում գործող միջանձնային և կանոնագրքային հարաբերությունները, ավելին՝ խեղաթյուրված են ներկայացնում ՀՀ բանակի սպաների և առհասարակ զինծառայողների վարքագիծը, արատավորում նրանց պատիվն ու հեղինակությունը։

 

Պաշտպանական գերատեսչությունը ստեղծագործական թիմերին, կազմակերպություններին ու անհատներին հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող նմանատիպ բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումից»,-ասվում է հաղորդագրությունում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները