Հետևեք մեզ։

Խոշոր ավտովթար «Արծվի թևեր»-ի հարևանությամբ. բախվել են BMW-ն, Mercedes-ն ու Nissan-ը. կան վիրավորներ

20:13, 31 հունվար 2025
Խոշոր ավտովթար «Արծվի թևեր»-ի հարևանությամբ. բախվել են BMW-ն, Mercedes-ն ու Nissan-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Արամայիս Բ.-ի վարած Mercedes, Երևանի բնակիչ 46-ամյա Կարինե Ա.-ի վարած Nissan և Երևանի բնակիչ 31-ամյա Գևորգ Ս.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի հոսպիտալացվել են տարբեր հիվանդանոցներ։

 

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ վթարի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել էին ճանապարհի մեջտեղում, ինչի համար մինչ պարեկների ժամանումը ստեղծվել էր մոտ 1.5 կմ-անոց խցանում, սակայն պարեկների ժամանումից կարճ ժամանակ անց երթևեկությունը կարգավորվեց։

 

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վերլուծական

Ամենաընթերցվածները