Հետևեք մեզ։

Հովիկ Աղազարյանը թեժացնում է Փաշինյանի հետ «մենամարտը». ինչ են անում որդիները. «Ժողովուրդ»

10:07, 01 փետրվար 2025
Հովիկ Աղազարյանը թեժացնում է Փաշինյանի հետ «մենամարտը». ինչ են անում որդիները. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը սրում է վիճակը ու թեժացնում Նիկոլ Փաշինյանի հետ քաղաքական «մենամարտը»:

 

ՔՊ կուսակցությունից հեռացվելուց եւ խմբակցությունից ինքնակամ դուրս գալուց հետո՝ Հովիկ Աղազարյանը հիմա էլ որդուն է հրահանգել դուրս գալ ՔՊ-ից:

 

Երեկ հայտնի դարձավ, որ Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, իր դիմումի համաձայն դուրս է գալիս ՔՊ-ից։

 

Հովսեփ Աղազարյանը տարբեր տարիների պաշտոնի է նշանակվել, հետո՝ ազատվել:

 

Նախ հեռացվել էր Նոր Նորքի փոխթաղապետի պաշտոնից, իսկ հոր հետ կապված սկանդալից հետո ազատվել էր Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության պետի խորհրդականի պաշտոնից:

 

Ի դեպ, Աղազարյանի մյուս որդին էլ՝ Իվան Աղազարյանը, երդվյալ դաշնակցական է:

 

Կարելի է ասել, որ Աղազարյանների ընտանիքը, որ մի ժամանակ Նիկոլ Փաշինյանի մոլի կողմնակիցն ու վստահելին էր, հիմա նրա ամենաթունդ ընդդիմադիրն է:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Հովիկ Աղազարյանը նաեւ իր թիմն է ձեւավորում. բանակցություններ է վարում տարբեր գործիչների, հատկապես՝ նախկին ՔՊ-ականների հետ ու համոզում է նրանց, որ միանան իր եւ Հակոբ Ասլանյանի նորաթուխ կուսակցությանը և պայքարեն Փաշինյանի դեմ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: 

Վերլուծական