Հետևեք մեզ։

«ՌՀԱԿ» ՀԿ ղեկավարը հանդես է եկել ատելության խոսքով, հաղորդում է ներկայացվել ՔԿ. ԱԱԾ-ն՝ Հրապարակում ադրբեջաներեն երգողների տեսանյութը տարածողի մասին

09:19, 01 փետրվար 2025
«ՌՀԱԿ» ՀԿ ղեկավարը հանդես է եկել ատելության խոսքով, հաղորդում է ներկայացվել ՔԿ. ԱԱԾ-ն՝ Հրապարակում ադրբեջաներեն երգողների տեսանյութը տարածողի մասին

Ս.թ. հունվարի 30-ին համացանցում տարածվել էր տեսանյութ մի խումբ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում: 


ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։


Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները