Հետևեք մեզ։

Հայաստանում կանցկացվի Դատավորների եվրոպական միության ամենամյա ժողովը

09:32, 01 փետրվար 2025
Հայաստանում կանցկացվի Դատավորների եվրոպական միության ամենամյա ժողովը

Մայիսի 8-ից 10-ը Հայաստանում կանցկացվի Դատավորների եվրոպական միության ամենամյա ժողովը:  44 երկրների դրոշները պաշտոնապես փոխանցվել են Հայաստանի    Դատավորների միությանը՝ որպես 2025 թվականի գարնանային հանդիպման հյուրընկալող երկիր:

Այս մասին հայտնում են Միությունից:

«Այս խորհրդանշական փոխանցումը վկայում է Դատավորների Եվրոպական Միության (EAJ) անդամ երկրների միջև համագործակցության, դատական անկախության պաշտպանության և եվրոպական դատավորների համայնքի միասնականության մասին»,-ասվում է հաղորդագրությունում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները