Հետևեք մեզ։

Ուկրաինան նահանջում է մարտի դաշտում՝ չնայած նրան վճարված հարյուր միլիարդավոր եվրոյին. Սիյարտո

11:55, 01 փետրվար 2025
Ուկրաինան նահանջում է մարտի դաշտում՝ չնայած նրան վճարված հարյուր միլիարդավոր եվրոյին. Սիյարտո

Ուկրաինան նահանջում է մարտի դաշտում՝ չնայած նրան վճարված հարյուր միլիարդավոր եվրոյին, ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։


«ԵՄ-ն ընտրել է սարսափելի և ողբերգական ռազմավարություն... Հարյուր միլիարդավոր եվրոներ են վճարվել ուկրաինացիներին, հարյուր միլիարդավոր եվրոյի զենք է ուղարկվել ուկրաինացիներին։ Բացի այդ, կիրառվեցին պատժամիջոցներ, որոնք խաթարեցին ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները։ Իսկ ի՞նչ է ստացվում: Ռուսաստանն առաջ է շարժվում, իսկ Ուկրաինան՝ նահանջում»,- ասել է Սիյարտոն իսպանական Debate թերթին տված հարցազրույցում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները