Հետևեք մեզ։

Իր տանը uպանված են հայտնաբերել հայ եկեղեցականին

15:55, 01 փետրվար 2025
Իր տանը uպանված են հայտնաբերել հայ եկեղեցականին

Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի Հայոց թեմը հայտնում է, որ Լիբանանի Բսալիմ քաղաքում այսօր իր տանը սպանված է գտնվել Առաքելական եկեղեցու երիտասարդ հոգեւորական, Բեքաայի շրջանի հոգեւոր հովիվի Անանիա ծայրագույն վարդապետ Գուջանյանը:

 

Երիտասարդ հոգևորականը ամենայն հավանականությամբ դարձել է ավազակային հարձակման զոհ։ 

 

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին էլ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա -ի հետ և ցավակցել նրան Անթիլիասի միաբանության երիտասարդ միաբաններից Անանիա Գուջանյանի սպանության կապակցությամբ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները