Հետևեք մեզ։

Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է․ UFC-ի ամերիկացի մարտիկ

20:10, 01 փետրվար 2025
Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է․ UFC-ի ամերիկացի մարտիկ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 7-րդ համար ամերիկացի մարտիկ Մայքլ Չենդլերը հայտնել է, որ իր հաջորդ մրցակիցը կարող է լինել նույն քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը,-գրում է Armsport.am-ը:

 

«Արման Ծառուկյանն ամենայն հավանականությամբ իմ հաջորդ մրցակիցն է։ Դանա Ուայթը հայտնել է, որ նա պետք է նորից հաղթի ու վերադարձնի իր հանդեպ վստահությունը։ Կստանա՞ Օլիվեյրան տիտղոսային մենամարտի հնարավորություն, դա ես չգիտեմ։ Բայց գիտեմ, որ Արմանը հաջորդը մենամարտում, այդ հնարավորությունը չի ստանա»,- Չենդլերի խոսքերն է մեջբերում MMA Junkie-ին։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ծառուկյանը պատրաստակամություն էր հայտնել Չենդլերի և Օլիվեյրայի դեմ մենամարտելու՝ տիտղոսային մենամարտի ևս մեկ շանս տանալու ակնկալիքով։

Վերլուծական